4 авг. 2012 г.

Հանդիպում ԱՄՆ դեսպանի հետ



2012թ. ապրիլի 26-ին ՄԿՌԿ ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը տիկնոջ հետ, ԱՄՆ Դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենը, մամուլի հարցերով պատասխանատու Էվելինա Արաբյանը, ՄԿՌԿ ՀԿ նախագահ Սաթիկ Հարությունյանը, "Դիտորդական դպրոց" ծրագրի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը և ՄԿՌԿ ՀԿ գրասենյակի ղեկավար Աննա Օհանջանյանը:
ԱՄՆ դեսպանը ծանոթացավ ՀԿ-ի գործունեությանը, իրականացվող ծրագրերին, նպատակներին և հետագա պլաններին: Նա հետաքրքրվեց տարածաշրջանում ընտրական գործընթացներով, ՀԿ-ի կողմից իրականացվող դիտորդական ծրագրերի ընթացքով, ՀԿ-ի և ՏԻՄ-երի փոխհարաբերությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий