4 авг. 2012 г.

Ագարակի կանանց նախաձեռնող խմբի անդրանիկ միջոցառումը


2012թ. հուլիսի 1-ին ՄԿՌԿ ՀԿ-ի «Առաջ վստահ քայլերով» ծրագրի շրջանակներում ստեղծված Ագարակի կանանց նախաձեռնող խումբն իրականացրեց իր առաջին նախաձեռնությունը` «Հրաժեշտ վերադարձի» խորագրով: Երեկույթին ներկա էին ՄԿՌԿ ՀԿ խորհրդի անդամները, Ագարակի կանանց նախաձեռնող խմբի անդամները, 2011-12 ուսումնական տարվա շրջանավարտները և ԽԿ կամավոր Դեյվիդ Քորսարը:
Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին զվարճալի խաղ-մրցույթներ, ինտելեկտուալ մրցույթներ, ինչպես նաև` երիտասարդները կիսվեցին Ագարակի և ագարակցիների հետ կապված իրենց մտահոգող հիմնախնդիրներով, հանդես եկան հայրենի քաղաքն էլ ավելի բարեկեցիկ տեսնելու իրենց առաջարկություններով: Հանդիպման նպատակը խմբի ներկայացումն էր Ագարակ քաղաքի երիտասարդությանը, նրանց իրազեկումը ՀԿ-ների գործունեությանը, համայնքում բազմապիսի ծրագրեր իրականացնելու հնարավորություններին, ինչպես նաև` երիտասարդ նոր սերնդի շրջանում ուժեղացնել կապվածությունը հայրենի քաղաքի հետ, նրանց մոտ ամրապնդել ապագայում իրենց ձեռքբերելիք մասնագիտական ունակությունները համայնքի զարգացմանը ծառայեցնելու անհրաժեշտության գիտակցումը:

Комментариев нет:

Отправить комментарий