30 окт. 2012 г.

Վստահեցնում ենք, որ դուք մենակ չեք




  ԱՄՆ առաջին տիկնանց երկու տեսակի են բաժանում: Մի տեսակի տիկնայք հոգատար մոր ու կնոջ դերում էին և գերադասում էին ամուսիների վրա ազդեցություն ունենալ ոչ ֆորմալ պայմաններում (Բարբարա Բուշ, Ժաքլին Քենեդի), մյուսները` ակտիվիստներ էին, որոնք փորձում էին փոխել աշխարհը` դուրս գալով այդ շրջանակներից (Հիլարի Քլինթոն, Էլենոր Ռուզվելտ): Առաջին տիկնայք հիմնականում հասարակական աշխատաանքներ էին կատարում և աջակցում այս կամ այն ոլորտներում կատարվող բարեփոխումներին:
Վաղուց արդեն հասարակական աշխատանքը դադարել է առաջին տիկնանց մենաշնորհը լինելուց: Ավելին, եթե կինը վառ անհատականություն է և հասարակության մեջ գտնում է իր դերակատարումը, ապա նրա վարկանիշը բարձրանում է: Բարձրացել, կենսական բոլոր օղակներում իր արժանի տեղն է գրավել նաև հայ կինը: Այդ ամենի հավաստումն է <Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն> ՀԿ-ի քառամյա գործունեությունը և հատկապես իրականացվող <Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում> ծրագրի շրջանակներում սեպտեմբեր ամսին կայացած ՏԻՄ ընտրություններում կին ավագանիներին ցուցաբերած աջակցությունը, որի արդյունքում 5 համայնքներում ունեցանք նաև ավագանու կին անդամներ: Հետաքրքրական է այն փաստը, որ ընտրված կանայք բոլորն էլ մանկավարժներ են, որոնք աշխատանքի բերումով ավելի շատ են բախվում սոցիալական խնդիրների: Հոկտեմբերի 24-ին <Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն> ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցած սեմինարի ժամանակ նրանք խոսեցին իրենց ծրագրերի մասին, ինչպես են պատրաստվում աջակցել համայնքային տարբեր խնդիրների լուծմանը և հանդիսանալ նախաձեռնողը մի շարք բարելավումների: Տարբեր համայնքներում խնդիրները տարբեր են, բայց մեր մանկավարժ կանանց ցանկություններն ու նպատակները շատ նման են: Բոլորն էլ պատրաստ են իրենց ժամանակն ու եռանդը նվիրաբերել համայնքի բարօրությանն ու զարգացմանը: 
  Ասում են, մարդուն վստահելի դարձնելու համար միակ միջոցը նրան վստահելն է: Մենք վստահել ենք ձեզ, սիրելի կանայք ու վստահեցնում ենք, որ դուք մենակ չեք
:

Комментариев нет:

Отправить комментарий