ՄԵՐ ՄԱՍԻՆ


"Մեղրու Կանանց Ռեսուրս Կենտրոն" ՀԿ-ն ստեղծվել է 2008թ.-ի հոկտեմբերին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ  և Մեղրու տարածաջրջանի ակտիվ կանանց նախաձեռնությամբ:
"Մեղրու Կանանց Ռեսուրս Կենտրոն" -ը կամավոր հիմունքերով ստեղծված հասարակական կազմակերպություն է, որը բաց է բարի կամքի տեր և հասարակության մեջ կնոջ դերը բարձրացնել և գենդերային անհավասարությունը վերացնել ցանկացող յուրաքանչյուր անհատի համար:
ՄԿՌԿ ՀԿ-ն մեծ հասարակայնություն և վստահություն է ձեռք բերել Մեղրու շրջանում և նրա տարածքից դուրս, քանի որ այստեղ առկա է արհեստավարժություն, թիմային կուռ աշխատանք, փոխըմբռնում, նոր և առաջադեմ մտքերի նկատմամբ ձգտում:  Կանայք ընդգրկված են հասարակական-քաղաքական կյանքում: Մատուցվող որակյալ ծառայությունների արդյունում զգալիորեն ավելացել է ՀԿ անդամների, համակիրների և աջակիցների թիվը:   Համայնքում կանանց զբաղվածության խնդիրներին ուղղված ծրագրերի արդյունքում տարբեր դասընթացներ և սեմինարներ են կազմակերպվել, որոնց մասնակից կանայք և աղջիկները ձեռք են բերել նոր գիտելիքներ և հմտություններ:

Մեր առաքելությունը`
Համագործակցություն և զարգացում կանանց միջոցով` հանուն հասարակության առաջընթացի

Մեր տեսլականը`
Կանայք ապահովում են հասարակության առաջընթացը և համագործակցությամբ նպաստում համայնքի զարգացմանը:

Մեր արժեքները`
  • Թափանցիկություն և հաշվետվություն
  • Համագործակցություն և փոխհամագործակցություն
  • Արհեստավարժություն
  • Հաղորդակցման մշակույթ
  • Թիմային աշխատանք
  • Ծառայությունների որակ/ մատչելիություն
  • Անհատականություն
  • Պատասխանատվություն
  • Նպատակասլացություն
  • Առաջնորդում
  • Նորարարություն
  • Վստահություն

    Մեր նպատակները`
    • Նպաստել Մեղրիի տարածաշրջանի կանանց հասարակական ակտիվացմանը, ունակությունների զարգացմանը և իրավագիտակցության բարձրացմանը
    • Նպաստել կանանց տնտեսապես անկախացմանը
    • Իրականացնել հասարակության տարբերի խավերի շահերի պաշտպանություն
    • Նպաստել առողջ ապրելակերպի ձևավորմանը և շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուծմանը
    • Նպաստել կանանց փոխհամագործակցության խմբերի ձևավորմանը
    • Աջակցել կանանց զբաղվածության ապահովմանը
    • Աջակցել միջին և փոքր բիզնեսով զբաղվող և զբաղվել ցանկացող կանանց
    • Աջակցել սոցիալապես անապահով, միայնակ մայրերի, ազատամարտիկների և հաշմանդամների ընտանիքներին
    • Կազմակերպել մշակութային և այլ տուրեր նպաստելով տարածաշրշանի հասարակական և մշակութային ակտիվացմանը
    • Սերտացնել մարզի և արտերկրի երիտասարդության հոգևոր, սոցիալական և տնտեսական կապը

    Комментариев нет:

    Отправить комментарий