3 сент. 2012 г.

Երկօրյա սեմինար ավագանու կին թեկնածուների մասնակցությամբ




"Կանանց քաղաքական հզորացման աջակցություն տեղական մակարդակում" ծրագրի շրջանակներում Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 6 քաղաքային և 15 գյուղական համայնքներում առաջադրված ավագանու անդամի 35 և համայնքի ղեկավարի 2 կին թեկնածուների հմտությունների զարգացման նպատակով շահառու կանայք օգոստոսի 28-29-ին Կապան և Գորիս քաղաքներում մասնակցեցին Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից կազմակերպած "Հայաստանումտեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում" սեմինարին:


Սեմինարի ընթացքում քննարկվող թեմաներն էին. "Հասարակության զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը` որպես արդիական հիմնախնդիր", "ՀՀ Կառավարության գենդերային քաղաքականությունը", "ՏԻՄ ընտրություններում կին թեկնածուների ընտրարշավի կազմակերպումը", "Կանանց լիդերության խթանումը` որպես քաղաքական մասնակցության ակտիվացման գործոն""ՀՀ Ընտրական օրենսգիրքը. ՏԻՄ ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացը""ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցությունը` որպես  զուգակշռված ժողովրդավարության նախադրյալ":


Комментариев нет:

Отправить комментарий