ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԵՐ


Ծրագրի անվանումը` Բաձրացնել կնոջ դերը Մեղրիի համայնքում
Ծրագրի տևողությունը`  2009թ.-ի ապրիլ-հունիս
Հովանավոր կազմակերպությունը` ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ
Ծրագրի նպատակը` Բարձրացնել Մեղրու տարածաշրջանի կանանց ակտիվությունը հասարակական և տնտեսական ոլորտներում` խթանելով նրանց մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացում:
Նկարագրություն
Մեղրու տարածաշրջանի 30 կանայք վերապատրաստվել են համակարգչային, անգլերենի ներածական իմացության, գործատուին ներկայանալու հմտությունների զարգացման ուղղությամբ:
Մեղրու տարածաշրջանի 30 կանայք ձեռք են բերել գործարարությամբ զբաղվելու օրենսդրական դաշտի վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ: Վերապատրաստված կանայք իրազեկվել են աշխատաշուկայում առկա աշխատանք փնտրելու և գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների մասին:
Արդյունքներ. Ծրագրի շահառուներից 12-ը աշխատանք ունեցող կանայք էին, որոնք հաջողությամբ կիառել էին իրենց ստացած գիտելիքները աշխատանքի ընթացքում, իսկ 3-ը ընդունվել են աշխատանքի:

Ծրագրի անվանումը` Կանանց զագացում հանուն առաջընթացի
Ծրագրի տողությունը`  2009թ.-ի օգոստոս- դեկտեմբեր
Հովանավոր կազմակերպությունը` ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ
Ծրագրի նպատակը`Նպաստել Մեղրու տարածաշրջանի կանանց տնտեսական և հասարակական ակտիվացմանը
Նկարագրություն
"Կանանց զարգացում հանուն առաջընթացի"  ծրագրի շրջանակներում հարցումներ են անցկացվել  200 կանանց և աղջիկների շրջանում: Հարցվածներից 170-ը Մեղրի քաղաքից են, իսկ 30-ը` Լեհվազ գյուղից:
Հետազոտության արդյունքները վերլուծվել են  SPSS համակարգչային ծրագրով, և պարզ է դարձել, որ կանայք ունեն հմտությունների տարբեր մակարդակ բիզնես սկսելու և կառավարելու գործում:  Նրանց 43% չէր պատկերացնում, թե ինչպես կարելի է օգտագործել իրենց հմտությունները գումար վաստակելու համար, և նրանց 28.5%  միայն ինչ-որ չափով պատրաստ էին օգտագործել իրենց հմտությունները իրենց սեփական բիզնեսը սկսելու համար:
Ըստ հետազոտության տվյալների` հարցվածների 56.5%-ը գտնում էին, որ կանանց համար բիզնես սկսելու գործում կան շատ խոչընդոտներ հայ հասարակությունում և նրանց  53.3%-ը նույնիսկ չէր էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է այդ խոչընդոտները հաղթահարել:
Հարցված կանանց 43%-ը ունեին կազմակերպչական հմտություններ, բայց նրանց միայն 25.5% էր երբևէ ինչ-որ նախաձեռնության հեղինակ դարձել:  Եվ այս խնդրում հիմնական խորընդոտը նրանց կարծիքով ֆինանսական միջոցների բացակայությունն է  (20%):
Հարցումների արդյունքներից պարզ է, որ Մեղրու շրջանում վերջերս կազմակերպված նախաձեռնությունների հիմնական կազմակերպիչները  (43%) և ակտիվ մասնակիցները կանայք են:  Արդյունքները նաև ցույց տվեցին, որ հարցված կանանց 71%-ը ցանկանում են առավել ակտիվ հասարակական կյանք վարել:
Արդյունքները.  "Մեղրու Կանանց Ռեսուրս Կենտրոն"  ՀԿ-ի կողմից ձևավորված Բիզնես կանանց խումբը  ստեղծվել է, որպեսզի հետագայում վերապատրաստի և աջակցի իրենց բիզնեսը սկսել ցանկացող կամ արդեն ունեցող կանանց սկսելու և զարգացնել իրենց բիզնեսը:

Ծրագրի անվանումը`  Կրթություն, զարգացում և աջակցություն
Ծրագրի տևողությունը`  2010թ.-ի հունվար-դեկտեմբեր
Հովանավոր կազմակերպությունը` ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ
Ծրագրի նպատակը` Նպաստել Մեղրի քաղաքի կանանց  հասարակական ակտիվացմանը, մրցունակության բարձրացմանը և տնտեսապես անկախացմանը
Ծրագիրը բաղկացած է հետևյալ տարրերից`
Բիզնեսի խումբ
Իրենց սեփական բիզնեսը ունեցող կամ սկսել ցանկացող կանանց խումբ է ստեղծվել: Այդ կանայք մասնակցել են "Գործարարության հմտությունների զարգացման", "Ժամանակի կառավարման", "Մարքեթինգ և մարդկային ռեսուրսներ",  "Ֆինանսական ռեսուրսների կառավարում" և "Բիզնես պլան գրելու հմտություններ" դասընթացներին: Կանայք կատարել են շուկայի հետազոտություն իրենց բիզնես պլանը մշակելու հետ կապված: Անց է կացվել նաև մրցույթ լավագույն բիզնես պլան  երեք մրցանակներին արժանանալու համար, և երեք հաղթողները ստացել են խրախուսական դրամանական պարգևներ:
Ձեռքի աշխատանքների խումբ
Հոմլանդ Հենդիքրաֆթ-ի հետ համատեղ /Վեբ կայք` http://www.homelandhandicrafts.org/, "Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն" ՀԿ-ն աջակցում և վերապատրաստում է Մեղրու շրջանի կանանց ձեռքի աշխատանքներով զբաղվելու իրենց նախասիրությունը բիզնեսի վերածելու խնդրում: Կանայք ստանում են ֆինասական և բիզնես ոլորտի վերապատրաստումներ, ինչպես նաև նրանց ուղղորդում են, թե ինչպես պատրաստել շուկայական տեսք և պահարջարկ ունեցող ապրանքներ: Հոմլանդ Հենդիքռաֆթի միջոցով կանայք հնարավորություն են ստանում իրենց ձեռքի աշխատանքները ցուցադրելու համացանցում, ինչպես նաև մասնակցել իրենց ապրանքներով Հայաստանի տարբեր անկյուններում կազմակերպված զանազան միջոցառումների:
Տուրիզմի զարգացում
Տեղեկատու գրքույք է հրատարակվել, որտեղ ներկայացված են Մեղրու տարածաշրջանում առկա ծառայութունները, որոնք կարող են հետաքրքրություն առաջացնել տուրիստների մոտ: Այդ գրքույկում զետեղված են նաև տուրեր /շրջագայություններ Մեղրու շրջանի գեղատեսիլ վայրեր/, որոնք հնարավոր է իրականացնել ՄԿՌԿ-ի ուժերով: ՀԿ-ն վերապատրաստել է գիդերի, որոնք կարող են տվյալ ծառայությունը մատուցել:
ՀԿ կայունություն
ՄԿՌԿ-ն այժմ աշխատում է իր սեփական բիզնեսը սկսելու ուղղությամբ, ինչը կնպաստի ՀԿ-ի հետագա զարգացմանը, կայունությանն ու առաջընթացին:


Ծրագրի անվանումըԶարգանանք և զարգացնենք
Ծրագրի տևողությունը`  2011թ.-ի հունվար-դեկտեմբեր
Հովանավորող կազմակերպությունԵԱՀԿ Երևանյանգրասենյակ
Ծրագրի նպատակըՆպաստել Մեղրու շրջանիկանանց տնտեսական և հասարակականակտիվացմանըտրամադրել նոր հնարավորություններնրանց զարգացման համար և նպաստել նրանցտնտեսական անկախացմանը
Ծրագրի շահառուներըՄեղրու շրջանի կանայք և աղջիկները
Ցանկալի արդյունք 1. Բարձրացնել Մեղրու շրջանի կանանց հասարակական ակտիվությունը ևնոր հնարավորություններ տրամադրել նրանց տնտեսական անկախացման համար
Կազմակերպվել է "Հաջողակ կանանց" ակումբ այն կանանց համար, ովքեր ցանկանում են լինել տարբեր համայնքային նախաձեռնությունների և ծրագրերի հեղինակներ և կազմակերպել նրանց համար  համապատասխան վերապատրաստումներ` տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ: Նախատեսված է կազմակերպել փորձնական միջոցառումներ բիզնեսի խմբի կանանց համար` նրանց հնարավորություն տալով զարգացնել իրենց պրակտիկ հմտությունները, պայմաններ ստեղծել նրանց համագործակցության համար, բարձրացնել նրանց ինքնավստահության մակարդակը և բացահայտել բնակչության իրական պահանջարկը այդ տիպի ծառայությունների նկատմամբ:  Դա նաև նոր մտքերի ծնունդ կտա, որոնք հետագայում հնարավոր կլինի օգտագործել նրանց հետագա բիզնեսի զարգացման համար:
Ցանկալի արդյունք 2. Նպաստել Մեղրու շրջանում տուրիզմի զարգացմանը
Նախատեսված է վերապատրաստել երիտասարդ աղջիկներին որպես գիդեր և կազմակերպել փորձնական տուրեր նրանց պրակտիկ հմտությունների զարգացման համար: Կստեղծվի նաև "Տուրիզմի անկյուն" ՄԿՌԿ ՀԿ-ի գրասենյակում, որտեղ ցուցադրված կլինեն հուշանվերներ, Հայաստանի և հատկապես Մեղրիի տարածաշրջանի  պատկերներով բացիկներ, ձեռքի աշխատանքներ և այլ տեղական կոլորիտով փոքրիկ նվերներ: Ծրագրի նպատակներից մեկը մասնագիտական վերապատրաստում ունեցող գիդեր ունենալն է, որոնք պատրաստ կլինեն տուրեր կազմակերպել և մատուցել այդ ծառայությունը բարձր որակով:
Ցանկալի արդյունք 3Ընդարձակել ՄԿՌԿ ՀԿ-ի գործունեության ոլորտը և պայմաններ ստեղծելՀԿ-ի ֆինանսական կայունության համար
Նախատեսված է անգլերեն լեզվի և համակարգչային հմտությունների զարգացման դասընթացներ կազմակերպել սոցիալապես անապահով ընտանիքների և հատկապես նրանց երեխաների համար, ինչպես նաև ընդգրկել երիտասարդ աղջիկների մոտակա գյուղերից:

Ծրագրի անվանումը` "Երիտասարդության ձայնը"
Ծրագրի տևողությունը`  2011թ.-ի հուլիս-դեկտեմբեր
Ծրագրի ֆինանսավորումըՔաունթերփարթ Ինտերնեյշնլ Հայաստանյան ներկայացուցչությանկողմից իրականացվողԱՄՆ ՄիջազգայինԶարգացման Գործակալության ֆինանսավորմամբ«Քաղաքացիական հասարակության և տեղականինքնակառավարման աջակցություն» ծրագրիշրջանակներում տրամադրված դրամաշնորհիմիջոցներով
Ծրագրի նպատակըԱկտիվացնել 5 համայնքների երիտասարդների պոտենցյալըզարգացնելնրանց կարողությունները և ստեղծել պրակտիկհնարավորություններ համայնքայինհիմնախնդիրների լուծման ուղղությամբ նախագծերիմշակման և ՏԻՄ-երի հետ համատեղիրականացման համար
Ծրագրի շահառուներըՄեղրիԱգարակԼեհվազՇվանիձոր և Վարդանիձորհամայնքների3,410 երիտասարդներ /18-30 տարեկան/
Ցանկալի արդյունքները.
  • Մոբիլիզացնել վերոհիշյալ համայնքների պոտենցյալը, զարգացնել նրանց կարողությունները
  • Կազմակերպել սեմինարներ և ձևավորել երիտասարդների խմբեր, որոնք իրենց նախաձեռնություններով հանդես կգան
  • Իրական հնարավորություններ տրամադրել առկա համայնքային հիմնախնդիների լուծման համար` համագործակցելով ՏԻՄ-երի հետ
  • Խթանել երիտասարդներին մասնակցելու տեղական ավագանու քննարկումներին
Ծրագրի շրջանակներում հուլիս ամսվա ընթացքում վերը նշված 5 համայնքներում անց է կացվել 7 սեմինար, որին մասնակցել է 159 երիտասարդ: Սեմինարների թեմաներն էին. «ՏԻՄ-ի լիազորությունները, սկզբունքները, գործառույթները», «Համայնքի անդամների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը»:
Սեմինարի մասնակից առավել ակտիվ երիտասարդներից կձևավորվեն նախաձեռնող խմբեր /յուրաքանչյուր համայնքում մեկ խումբ/, որոնց համար կկազմակերպվեն դասընթացներ հետևյալ թեմաներով. «Համայնքային հիմնախնդիրների բացահայտում», «Ծրագիր առաջարկների մշակում», «Ֆոնդահայթայթման հմտություններ», «Կամավորականության սկզբունքներ», «Ֆորումների կազմակերպման հմտություններ»:
Դասընթացների արդյունքում ձեռք բերված գիտելիքների շնորհիվ նախաձեռնող խմբերը կգրեն համայնքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված 9 /մեկական` գյուղերում, երկուական` քաղաքներում/ ծրագիր առաջարկ, որոնք կներկայացվեն ավագանիների քննարկմանը և հաստատումից հետո կհամաֆինանսավորվեն ՏԻՄ-ի  և «Երիտասարդության ձայնը» ծրագրի կողմից: Նախաձեռնող խմբերը կիրականացնեն այդ ծրագրերը` ներգրավելով նաև համայնքների երիտասարդներին:


Ծրագրի անվանումը` "Դիտորդական դպրոց"
Ծրագրի տևողությունը`  2012թ.-ի փետրվար-հունիս
Ծրագրի ֆինանսավորումը` ԱՄՆ-ի պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհ
Ծրագրի նպատակը` Ուսուցանել, նախապատրաստել դիտորդներ և նրանց միջոցով հետևել առաջիկա ընտրությունների ամբողջ գործընթացին:
Ծրագրի շահառուները`Մեղրու տարածաշրջանի կանայք
Ծրագրի նպատակին հասնելու քայլերը
  • Հարցաթերթիկի կազմում, որի միջոցով կբացահատվեն ծրագրի մասնակիցները
  • Իրավագիտակցության դասընթացների կազմակերպում
  • Դասընթացների ընթացքում կկազմվի բրոշյուր /ուղեցույց/ - դիտորդի դերը ընտրություններում, նրա իրավունքների ու պարտականությունների մասին
  • Ընտրությունների կարգի վերաբերյալ տեղեկատվական թերթիկի տպագրում
  • Համակարգչային դասընթացների կազմակերպում ինտերնետից, կառավարական կայքերից օգտվելու հմտություններ
  • Կազմակերպել կլոր սեղաններ, հանդիպումներ, ֆորումներ քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցություն ունեցող անձանց, ինչպես նաև համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, կուսակցությունների նախընտրական շտաբների անդամների, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հետ:
  • Դիտորդների մասնակցությունն ընտրություններին
  • Պատրաստել և տպագրել զեկույց` ընտրությունների վերաբերյալ
Ծրագրի ակնկալվող արդյունքները
  • հանրության համար ապահովել ընտրությունների հրապարակայնությունն ու թափանցիկությունը
  • վստահության բարձրացումը ընտրությունների նկատմամբ
  • կանխարգելել անօրինական ընտրական գործողությունները
  • ապահովել տեղեկատվություն, որի հիման վրա կարելի է լուծել ընտրական վեճերը, կատարելագործել ընտրական պրոցեսները

Комментариев нет:

Отправить комментарий