30 окт. 2012 г.

Վստահեցնում ենք, որ դուք մենակ չեք




  ԱՄՆ առաջին տիկնանց երկու տեսակի են բաժանում: Մի տեսակի տիկնայք հոգատար մոր ու կնոջ դերում էին և գերադասում էին ամուսիների վրա ազդեցություն ունենալ ոչ ֆորմալ պայմաններում (Բարբարա Բուշ, Ժաքլին Քենեդի), մյուսները` ակտիվիստներ էին, որոնք փորձում էին փոխել աշխարհը` դուրս գալով այդ շրջանակներից (Հիլարի Քլինթոն, Էլենոր Ռուզվելտ): Առաջին տիկնայք հիմնականում հասարակական աշխատաանքներ էին կատարում և աջակցում այս կամ այն ոլորտներում կատարվող բարեփոխումներին:

Դասընթաց` ուղղված Հայաստանի մշակութային կառավարման զարգացմանը


Հոկտեմբերի 17-21-ը CAUCULT Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց ծրագրի շրջանակներում "Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսությունների միջազգային կենտրոն" ՀԿ-ն կազմակերպել էր դասընթաց` ուղղված Հայաստանի մշակութային կառավարման զարգացմանը: "Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն" ՀԿ-ից, որպես երկխոսության հիմնական դերակատար, դասընթացին մասնակցում էր Աննա Օհանջանյանը:

Դասընթաց Հունգարիայի Մոնոր քաղաքում



Հոկտեմբերի 10-18-ը TE IS հիմնադրամը "Երիտասարդությունը շարժման մեջ" ծրագրի շրջանակներում Հունգարիայի Մոնոր քաղաքում կազմակերպել էր "High Voltage - հզորացում, նորարարություն և ձեռնարկատիրություն" դասընթացը: Դասընթացի ընթացքում Հայաստանը ներկայացնում էին երկու մասնակից: "Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն" ՀԿ-ից դասընթացին մասնակցում էր Աննա Օհանջանյանը:

18 окт. 2012 г.

Վայոց ձոր. Խոստումնալից սկիզբ…


 Վայոց ձորի մարզում առանձնապես մարդկանց ուշադրության կենտրոնում չի եղել քաղաքական գործընթացներին կանանց մասնակցության չափը: Պատճառները, կարծում եմ, հայտնի են, քանի որ բոլոր մարզերն էլ ունեն նույն խնդիրները՝ կարծրատիպեր, մարդկանց մտածելակերպի միօրինակություն, բարքեր, ավանդույթներ և իհարկե նաև հոգեբանական պահ՝ անվստահություն ընտրական գործընթացների և սեփական հաղթանակի հանդեպ: Սկզբից, երբ բանավոր և հեռախոսով հարցումներ էինք կատարում մարզի տարբեր համայնքներում՝ գտնելու կանանց հնարավոր թեկնածուներ ավագանի առաջադրվելու նպատակով, կանայք նախ զարմանում էին, սակայն երբ լրջորեն բացատրվում էր իրենց դերը, առաջնորդ լինելու մեջ սեռի կարևոր չլինելը և հետագայում կնոջ գործոնի արդյունավետությունը, կարծես սառույցն սկսվում էր հալչել: