ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ


Ծրագրի անվանումը - Աջակցել լրատվամիջոցների զարգացմանը Մեղրիի տարածաշրջանում
Ծրագրի տևողությունը - 2012թ. սեպտեմբերի 20-2013թ. սեպտեմբերի 30
Ծրագրի ֆինանսավորումը ԱՄՆ-ի պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի փոքր դրամաշնորհների գրասենյակ
Ծրագրի իրականացման վայրը - ՀՀ, Մեղրու տարածաշրջան
Ծրագրի նպատակը
Մեկ տարվա ընթացքում ստեղծել լրատվական էլեկտրոնային էջ, որպես անկախ լրատվության աղբյուր և նպաստել Մեղրիի տարածաշրջանի բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը համայնքների և այնտեղ կատարվող իրադարձությունների վերաբերյալ:
Ծրագրի շահառուները - ՀՀ, մասնավորապես Մեղրու տարածաշրջանի բնակիչներ
Ծրագրի նպատակին հասնելու քայլերը
  • Ծրագրի մեկնարկային ներկայացում և մասնակիցների ընտրություն
  • Դասընթացների կազմակերպում
  • Կայքի ստեղծում
  • Թեմաների ընտրություն և նյութերի պատրաստում
  • Համագործակցություն հանրապետության լրատվամիջոցների հետ
  • Նյութերի պատրաստում, խմբագրում և հրապարակում կայքում
  • Կայքի տարածում համայնքում
  • Կայքի այցելուների թվի գնահատում
  • Հարցումներ կայքի վերաբերյալ /հետադարձ կապ/
  • Ծրագրի ավարտ և հաշվետվություններ
  • Ծրագրի ավարտին նվիրված ներկայացում
  • Մոնիտորինգ և կայքի թարմացումների շարունակականություն
Ծրագրի ակնկալվող արդյունքները
  • Մինչև 2013թ.-ի հունվարի 1-ը 10-12 կին-լրագրողներ կմասնակցեն դասընթացների “Կայքերի ստեղծում”, “Լրատվական նյութերի պատրաստում”  թեմաներով:
  • Հունվար ամսից կստեղծվի Մեղրու տարածաշրջանի լրատվական էլեկտրոնային էջը, կպատրաստվեն նյութեր և կտեղադրվեն կայքում:

Ծրագրի անվանումը - ԿԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ 
http://meghriavagani.blogspot.com/
http://eghegnazoravagani.blogspot.com/

Ծրագրի տևողությունը - 2012թ. օգոստոս 1 – 2013թ. փետրվար 28

Ծրագրի իրականացման վայրը - ՀՀ, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր

Ծրագրի նպատակը

Նպաստել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 6 քաղաքային և 14 գյուղական համայնքներում  կանանց քաղաքական  ակտիվության բարձրացմանը  ընտրական գործընթացներում  և ակտիվ  կանանց ներգրավմանը  ՏԻՄ ընտրություններին` որպես ավագանու անդամի  թեկնածուներ:

Ծրագրի շահառուները - Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 20 համայնքների ակտիվ կանայք, ավագանու կին անդամներ
Ծրագրի նպատակին հասնելու քայլերը
  • Շահառու համայնքներում ձևավորել կանանց ակտիվ խմբեր
  • Աջակցել ավագանու  անդամի թեկնածու  առաջադրվել ցանկացող կանանց
  • Տրամադրել անհատական և խմբային խորհրդատվություններ
  • Առաջադրել 20 կանանց թեկնածությունը որպես ավագանու անդամներ թիրախ 20 համայնքներում
  • Աջակցել թեկնածու կանանց նախընտրական քարոզչության կազմակերպմանը
  • Տպագրել և տարածել տեղեկատու թերթիկներ
  • Կազմակերպել հանդիպումներ կոլեկտիվներում և համայնքներում
  • Կազմակերպել սեմինար-քննարկումներ
  • Համայնքային ակտիվ խմբերի անդամների մասնակցություն ավագանու նիստերին
  • Հանդիպումների կազմակերպում կանանց կոլեկտիվներում անտարբերության կարծրատիպերի ջարդման և “Յուրաքանչյուրիս ձայնը կարևոր է մեր երեխաների ապագայի համար” կարգախոսը կյանքի կոչելու նպատակով
  • Ցուցապաստառների  պատրաստում, պագրություն և արածում անանց կոլեկտիվներում
  • Կազմակերպել սեմինարներ և խորհրդատվություններ “Բլոգների պատրաստում”, սոցիալական ցանցերի օգտագործում,  ինտերակտիվ կապ` համացանցում թեմաներով
  • Կին ավագանիների  համար բլոգների  պատրաստում, հետագա օգոտագործման ընթացքում խորհրդատվությունների   ապահովում
Ծրագրի ակնկալվող արդյունքները
  • Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 6 քաղաքային և 14 գյուղական համայնքներում ձևավորվել են ակտիվ կանանց խմբեր
  • Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 6 քաղաքային և 14 գյուղական համայնքներում  20   կին  առաջադրվել  և ընտրվել  են  որպես ավագանու անդամներ
  • Բարձրացել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի կանանց իրազեկվածության մակարդակը և ներգրավվածությունը  ընտրական և հասարակական-քաղաքական  գործընթացներին

Ծրագրի անվանումը`  Առաջ` վստահ քայլերով

Ծրագրի տևողությունը`  2012թ.-ի փետրվար-նոյեմբեր
Հովանավորող կազմակերպություն` ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ
Ծրագրի նպատակը` Նպաստել Ագարակ քաղաքում կանանց նախաձեռնող խմբի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, կանանց համագործակցույան ձևավորմանը և քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը:
Ծրագրի շահառուները` Մեղրու տարածաշրջանի Ագարակ քաղաքի կանայք և աղջիկները

Ցանկալի արդյունք 1. Ագարակ քաղաքում ստեղծվել է կանանց նախաձեռնող 12 հոգանոց խումբ
Նախատեսված է կազմակերպել հանդիպումներ աշխատանքային կոլեկտիվներում, որոնց արդյունքում կձևավորվեն նախաձեռնող ակտիվ խմբեր` ակտիվություն ցուցաբերած կանանց մասնակցությամբ:
Ցանկալի արդյունք 2. Զարգացել է նախաձեռնող խմբի անդամների ինստիտուցիոնալ կարողությունները
Նախատեսված է կազմակերպել դասընթացներ "Առաջնորդության և կառավարման հմտություններ", "Ներկայացման հմտություններ և բանակցությունների արվեստ", "Անձնական գործերի և Ռեզյումեների պատրաստում", "Մարդկային ռեսուրսների կառավարում", "Հասարակության հետ կապեր", "Ռազմավարական պլանավորում": Կիրառելով դասընթացների ժամանակ ստացած գիտելիքները` կմշակվի և կիրականացվի 2 համայնքային նախաձեռնություններ: Կտպագրվի բուկլետ նախաձեռնող խմբի գործունեության մասին:
Ցանկալի արդյունք 3. Ստեղծվել է համագործակցություն կանանց նորաստեղծ կենտրոնի, Սյունիքի ռեսուրս կենտրոնների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների միջև
Նախատեսված է կազմակերպել հանդիպումներ Սյունիքի ռեսուրս կենտրոնների ցանցի անդամ կազմակերպությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների, բիզնեսի և քաղաքականության մեջ հաջողության հասած կանանց հետ:

Комментариев нет:

Отправить комментарий