2012թ. օգոստոսի 1-ից ՄԿՌԿ ՀԿ-ն, ի դեմս` “Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների” ցանցի սկսեց իրականացնել "Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում" ծրագիրը, որի նպատակն է նպաստել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 6 քաղաքային և 14 գյուղական համայնքներում կանանց քաղաքական ակտիվության բարձրացմանը ընտրական գործընթացներում և ակտիվ կանանց ներգրավմանը ՏԻՄ ընտրություններին` որպես ավագանու անդամի թեկնածուներ:
Օգոստոսի 3-ին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 6 քաղաքային և 14 գյուղական համայնքներում տեղի ունեցան ծրագրի մեկնարկային ներկայացումներ, որոնց ընթացքում մասնակից ակտիվ կանանց ներկայացվեց որպես ավագանու թեկնածու առաջադրման կարգը, իրավունքներն ու պարտականությունները:

Комментариев нет:
Отправить комментарий